Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել ԼՂ շուրջ 50 բնակչի. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    50%
    17 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    72%
    9 կմ/ժ
  • Լոռի 20°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    74%
    9 կմ/ժ
  • Արարատ 26°C
    40%
    8 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    50%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    67%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    50%
    17 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    45%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    70%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.40415
  • Դոլար = 388

Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել ԼՂ շուրջ 50 բնակչի. ՌԴ ՊՆ

Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել ԼՂ շուրջ 50 բնակչի. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի զինվորական բժիշկները հումանիտար բժշկական արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բարձրլեռնային հեռավոր բնակավայրում՝ տեղի բնակիչներին, փախստականներին և ներքին տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի ամբուլատոր բժշկական խումբը մեկնել է Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ ակնաբույժների, ատամնաբույժների, վնասվածքաբանների և քիթ-կոկորդ-ականջաբանների ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, մոտ հիսուն մարդ ենք ընդունել»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

Բնակչության ընդունելության ժամանակ տարբեր մասնագիտությունների բժիշկներ որակյալ բուժօգնություն են ցուցաբերել գյուղի մոտ 50 բնակչի։

«Ռուսական խաղաղապահ ուժերը ժամանել են մեր Չանկաթաղ գյուղ և բուժօգնություն ցուցաբերել մեր բնակչությանը։ Շատ շնորհակալ եմ դրա համար»։ - ասաց տեղի բնակիչ Էլյա Պողոսյանը։

Այս տարվա սկզբից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 200 բնակչի»։

Թեմայի այլ նորություններ