Ջաբրայիլում ծանր վիրավորված զինծառայող Սեյրան Սողոյանը, որը դեռ իր վերականգնողական բուժումն է անցնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, աշխատանքի է ընդունվել։
Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։
«Զինվորի Տունը ունի նոր աշխատակից՝ հերոս Սեյրան Սողոյանն է։ Աշխատելու է «Մեկ պատուհան» ծրագրում՝ օգնելու է լուծել վիրավոր զինվորների խնդիրները»,-գրել է նա։