Ինչ միջոցառումներ են իրականացվում արցախահայության համար եւ ինչ միջոցառումներ են սպասվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    64%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    47%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    50%
    13 կմ/ժ
  • Արցախ 24°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ինչ միջոցառումներ են իրականացվում արցախահայության համար եւ ինչ միջոցառումներ են սպասվում

Ինչ միջոցառումներ են իրականացվում արցախահայության համար եւ ինչ միջոցառումներ են սպասվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստում՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին խնդրեց բարձրաձայնել, թե Արցախի մեր հայրենակիցներին վերաբերող միջոցառումները ինչ բովանդակություն ունեն։

Ի պատասխան Առաքելյանն ասաց, որ այս պահին ունեն հաստատած 2 միջոցառում արցախահայության աջակցությանը վերաբերող։

«Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին։ Յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68 հազար դրամի չափով։ Այս պահի դրությամբ արդեն մոտ 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում։ Այսօրվանից արդեն «Հայփոստ»-ի եւ «Արցախփոստ»-ի բաժանմունքների միջոցով կիրականացվի։ Համաճարակային կանոնները պահպանելու նպատակով մենք այսօրվանից սկսել ենք փոքր խմբերով»,- ներկայացրեց նա։

Առաքելյանի խոսքով՝ առաջին օրը 3000 քաղաքացի կստանա, հետագայում արդեն այդ հերթերի իրավիճակը հասկանալով հնարավոր է ավելի շատ քաղաքացիների յուրաքանչյուր օր տրամադրեն. «Դիմումների հոսքը շարունակվում է։ Մեր գնահատականներով այս միջոցառման շահառու կարող են հանդիսանալ մինչեւ 94 հազար քաղաքացի»։

Նա հայտնեց, որ երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ում բնակավայրերը այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս։

«Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն, յուրաքանչյուր քաղաքացու 300 հազար դրամի չափով։ Արդեն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները դիմումները կսկսեն էլեկտրոնային տարբերակով ներկայացնել։ 1-2 օրվա ընթացքում յուրաքանչյուր դիմումից հետո կսկսվի այդ գումարների վճարումը։ Այս պահին նաեւ քննարկվում է մի քանի միջոցառում։ Մասնավորապես՝ այն քաղաքացիները, ովքեր այս պահին նաեւ իրենց բնավակայրը կորցնելով պայմանավորված իրենց կեցությունը առաջիկա ամիսներին կանցկացնեն Հայաստանում՝ որոշակի ծախսերի փոխհատուցման մեխանիզմ լինի»,- հայտնեց նախարարը։

Արձագանքելով վարչապետն ասաց, որ ուզում է ուշադրություն հրավիրել 2 փաստի վրա. «Միջոցառման շահառու են ոչ թե ընտանիքները, այլ անձինք։ Այսինքն նույն ընտանիքից մի քանի հոգի կարող են հանդիսանալ միջոցառման շահառու։ Խոսքը 2 միջոցառումների մասին է։ Մենք առաջիկայում քննարկում ենք եւ կընդունենք միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար։ Այդտեղ էլ միջոցառման շահառու կլինեն ոչ թե ընտանիքները, այլ անհատները»։

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Արցախի Կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ հաշվառում կիրականացնեն, որպեսզի կարողանան ծրագիրը ճիշտ նկարագրել, որպեսզի այն ճիշտ գործի։

«Առաջիկայում նաեւ աջակցության ծրագրեր կշարունակվեն իրականացնել։ Բայց ես ուզում եմ ասել, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ եւ բնակություն հաստատեց Արցախում։ Սա է լինելու մեր ծրագրերի բովանդակային ուղղվածությունը եւ ամեն ինչ պետք է անենք այդ հարցում նրանց աջակցելու համար»,- ասաց վարչապետը։

Թեմայի այլ նորություններ