Ի՞նչ է ակնկալվում նոր փաստաթղթից․ Արցախի արտգործնախարարը՝ Սոչիում ստորագրված հայտարարության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    65%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ի՞նչ է ակնկալվում նոր փաստաթղթից․ Արցախի արտգործնախարարը՝ Սոչիում ստորագրված հայտարարության մասին

Ի՞նչ է ակնկալվում նոր փաստաթղթից․ Արցախի արտգործնախարարը՝ Սոչիում ստորագրված հայտարարության մասին

Փաշինյան-Պուտին-Ալիև նոր հայտարարության հիմնական շեշտադրումները ենթադրում են խաղաղության և կայունության պահպանում․ «Ռադիոլուրին» ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Սոչիում ստորագրված եռակողմ փաստաթղթի մասին։

«Այսօր կարևորագույն խնդիրը գերիների վերադարձի հարցն է»,- ասել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը և նշել՝ ինչպես վերաբերում են գերիներին, այդպես էլ վերաբերվում են ազգին։

Բաբայանի դիտարկումների կարևոր կետերը՝ ստորև․

«Ադրբեջանը հատկապես վերջին ժամանակահատվածում անընդհատ խախտում է զինադադարի ռեժիմը, անընդհատ փորձ է անում ապակայունացնել իրավիճակը, և սա չի կարող չանհանգստացնել նաև այլ երկրների, այդ թվում և՝ ԵԱՏՄ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես, Ռուսաստանին՝ որպես խաղաղապահ առաքելություն իրականացնողի։

Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում չունի նաև գերիների հարցում։ Լավ կլինի, որ Ադրբեջանը պահպանի իր պարտավորությունները միջազգային իրավունքի նկատմամբ։ Մեր ակնկալիքն այն է, որ այսպիսի հանդիպումները տեղաշարժ գրանցեն։ Չնայած մենք, ճանաչելով Ադրբեջանին, հասկանում ենք, որ դա լինելու է շատ բարդ։

Կարևոր է խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետի երկարաձգումը։ Ռուսաստանը շատ մեծ գործ է անում գերիների վերադարձի հարցում և ոչ միայն։Խաղաղապահ առաքելության մանդատը պետք է հարգվի առաջին հերթին նույն Ադրբեջանի կողմից։ Չնայած պարզ է, որ պաշտոնական Բաքուն փորձում է իր ապակառուցողական քայլերով հարվածել խաղաղապահ առաքելությանը։ Բայց որ խաղաղապահ առաքելությունը մինչև վերջնական կարգավորումը պետք է երկարաձգի Արցախում իր տեղակայված լինելու ժամկետները, միանշանակ է։ Սակայն միանշանակ է նաև, որ այդ կարգավորումը 3,4,5 տարվա ընթացքում չի կարող լինել։

Իսկ վերջնական կարգավորումն Արցախի կարգավիճակի հարցն է։ Առանց այդ կարգավիճակի չի կարող կարգավորվել հիմնախնդիրը։ Ինչ վերաբերում է դելիմիտացիային ու դեմարկացիային, ապա սա երկարատև գործընթաց է։

Մենք չենք հրաժարվելու դեօկուպացիայի խնդրից և համարում ենք, որ Ադրբեջանը զավթել է մեզանից տարածքներ։ Այդ տարածքները մենք համարում ենք մեր անքակտելի մաս։

Մեզ համար մի բան է պարզ․ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ սա մեզ համար անընդունելի է և անընդունելի է լինելու։

Մենք Ադրբեջանի հետ առավելագույնը կարող ենք լինել հարևաններ։ Մենք երբեք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ դա կախված է բացառապես մեզանից։ Չպետք է մտածենք, որ դա մեզանից չէ կախված․ նման թյուր կարծիք կա։ Շատ պարզ է մի բան․ եթե մենք չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում, ապա պետք է հարգեն մեր իրավունքը, որովհետև այլ տարբերակ կամ պատերազմն է, կամ Արցախի հայաթափությունը։

Ես չեմ կարծում, որ չկա աշխարհաքաղաքական շահագրգռվածություն, որպեսզի Արցախը մնա։ Այդ շահագրգռվածությունը կա ամենաուժեղ պետությունների կողմից։ Միևնույն ժամանակ եթե ամենուժեղ պետությունը քո կողքին կանգնի, բայց քո հասարակությունը լինի այնքան բարոյալքված, որ որևէ ազգային արժեքներ չհարգի, որևէ մեկը չի կարող պահպանել այդ հասարակությունը, դրա համար ամեն ինչ կախված է մեզանից»,-շեշտել է Բաբայանը։

Թեմայի այլ նորություններ