Հրթիռակոծվել է Ստեփանակերտը, կա տուժած. Մարտակերտում կիրառվել է ռազմական ավիացիա. ԱԻՊծ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    80%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Հրթիռակոծվել է Ստեփանակերտը, կա տուժած. Մարտակերտում կիրառվել է ռազմական ավիացիա. ԱԻՊծ

Հրթիռակոծվել է Ստեփանակերտը, կա տուժած. Մարտակերտում կիրառվել է ռազմական ավիացիա. ԱԻՊծ

Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։

Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։

Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ մամուլի ծառայությունըԼ

ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

Թեմայի այլ նորություններ