Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել. տուժածների մասին ինֆորմացիան ճշտվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    15 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել. տուժածների մասին ինֆորմացիան ճշտվում է

Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել. տուժածների մասին ինֆորմացիան ճշտվում է

Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել, հակառակորդի հարձակման արդյունքում նախնական տվյալներով վիրավորվել է հայկական կողմի 6 զինծառայող, այլ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, քանի որ այն տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր: Նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել»,-ասաց Փաշինյանը:

Գործողությունների հետևանքով Արցախի պաշպանության բանակի 6 զինծառայող վիրավորվել է: Վարչապետի խոսքով՝ տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: «Տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այդ պահին անմատչելի է, և միջոցներ են ձեռնարկվում այնտեղ հասանելիություն ապահովելու համար»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ