ՀՀ-ում Արցախի գործազուրկ քաղաքացիները պրակտիկա անցնելիս կստանան 100 հազար դրամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    84%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

ՀՀ-ում Արցախի գործազուրկ քաղաքացիները պրակտիկա անցնելիս կստանան 100 հազար դրամ

ՀՀ-ում Արցախի գործազուրկ քաղաքացիները պրակտիկա անցնելիս կստանան 100 հազար դրամ

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը: Ինչպես փոխանցում է InterLur.com լրատվական գործակալությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ խոսքը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր փաստացի բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ու իրենց բնակությունը ժամանակավորապես տեղի է ունենում Հայաստանում:

«Ծրագիրը ենթադրում է ժամանակավոր աջակցություն աշխատանքի բնագավառում, մասնավորապես, միջոցառումը ենթադրում է մինչև երեք ամիս ժամկետով գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուի մոտ անցնել որոշակի պրակտիկա, որի դիմաց քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամով»,- նշեց Առաքելյանը:

Ըստ որոշման, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին կտրամադրվի 34 հազար դրամ աջակցություն, նաև գումար գործատուին՝ գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար: Մինչև դեկտեմբերի 20-ը պետք է ներկայացվի որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը:

Թեմայի այլ նորություններ