ՀՀ կառավարությունն առաջիկայում կընդունի արցախցիներին աջակցության նոր ծրագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    65%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ կառավարությունն առաջիկայում կընդունի արցախցիներին աջակցության նոր ծրագիր

ՀՀ կառավարությունն առաջիկայում կընդունի արցախցիներին աջակցության նոր ծրագիր

Պատերազմի հետևանքով տուժած Արցախի քաղաքացիներին միանվագ 68 հազար դրամի աջակցություն տրամադրելու ՀՀ կառավարության հաստատած միջոցառմանը արդեն դիմել է 30 հազար քաղաքացի: Այդ մասին կառավարության նիստում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացիներ։

Նախարարն ընդգծեց, որ արցախցիներին աջակցության երկրորդ ծրագրով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերի քաղաքացիները կստանան 300 հազար դրամի միանվագ օժանդակություն: Բացի այդ, բնակավայրը կորցրածների կեցությունն ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ՝ անձիք և մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող է հանդիսանալ միջոցառման շահառու: «Մենք առաջիկայում կքննարկենք և կընդունենք միջոցառում՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար, և ոչ թե ընտանիքները, այլ անհատները կլինեն շահառու, հույս ունեմ՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ իրականացնել հաշվառումը, որ ծրագիրը ճիշտ գործի», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և այնտեղ բնակություն հաստատեն: Վարչապետը շեշտեց՝ սա է լինելու այդ ծրագրերի բովանդակությունը:

Թեմայի այլ նորություններ