ՀՀ-ի ջանքերն ուղղված են Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը հասնելուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    36%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ՀՀ-ի ջանքերն ուղղված են Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը հասնելուն

ՀՀ-ի ջանքերն ուղղված են Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը հասնելուն

 Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը կարևորում է Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսումը: Վահե Գևորգյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Գոյություն ունի Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտություն: Եվ մեր ջանքերը նախևառաջ ուղղված են այդ նպատակին հասնելուն: Մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի խնդիրը, քննարկվելու են խաղաղ գործընթացի շրջանակներում: Դրա համար այս հանգրվանում մեզ համար անհրաժեշտ է խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի համար ո՞ր քարտեզներն են շահեկան, որպեսզի բանակցությունների ժամանակ պնդի  առաջնորդվել դրանցով՝ փոխնախարարը վաղաժամ համարեց հարցը՝ հավելելով, որ այդ մասին խոսելու համար պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ: «Քանի դեռ չկան դելիմիտիացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, ինչ փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ լինեն բանակցություններ, մենք այդ հարցերին կանդրադառնանք»,-ասաց Գևորգյանը:

Նա նշեց՝ իրենք ընդհանուր մոտեցումներ ձևավորում են ներքին քննարկումների ընթացքում, բայց, երբ բանակցություններ չկան, գործիքակազմի վերաբերյալ խոսելը վաղ է:

Թեմայի այլ նորություններ