ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները ցանկություն են հայտնել, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ. Լըմուան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    2 կմ/ժ
  • Արարատ 16°C
    44%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    63%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները ցանկություն են հայտնել, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ. Լըմուան

ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները ցանկություն են հայտնել, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ. Լըմուան

Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից ի վեր Ֆրանսիան ակտիվ է եղել: Նախագահ էմանուել Մակրոնն առաջինն էր, որ իրերն անվանեց իրենց անուններով՝ նշելով, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար: Այդ մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրները միասին են գործել՝ հրադադար հաստատելու համար, երեք անգամ կողմերի միջև հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն դրանք չեն պահպանվել, ապա համապատասխան հայտարարությամբ հաստատվել է նոյեմբերի 9-ի հրադադարը: 

«Եռակողմ հայտարարությունը, որը նոյեմբերի 9-ին ստորագրվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև, 9 կետ է ներառում, սակայն կան հարցեր, որոնք ներառված չեն, մասնավորապես՝ սիրիացի վարձկանների դուրսբերման, ինչպես նաև ԼՂ հետագա հնարավոր կարգավիճակի վերաբերյալ հարցերը: Կան նաև խնդիրներ՝ ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման հետ կապված, ուստի անհրաժեշտ է, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Այդպիսի ցանկություն հայտնել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները»,- ընդգծեց Լըմուանը: 

Նա հայտարարեց, որ Ֆրանսիան այս պահին կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, այն է՝ որ Թուրքիան դուրս բերի վարձկաններին տարածաշրջանից, ինչպես նաև, ըստ ԱԳՆ պետքարտուղարի, Ֆրանսիան եվրոպացի գործընկերների հետ պատրաստվում է քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը:

«Մենք կշարունակենք հետևողական լինել, որպեսզի կարողանանք հանգել արդյունքների»,- եզրափակեց Լըմուանը:

Թեմայի այլ նորություններ