Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    60%
    11 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    2 կմ/ժ
  • Արարատ 16°C
    44%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    50%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    58%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ

Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունում է երեկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի որդեգրումը։

«Ողջունում ենք քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի որդեգրումը։

Սա կարեւոր եւ անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։

Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին եւ Սենատի խմբակցություններին»,- ասված է ողջույնի խոսքում:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը:

Թեմայի այլ նորություններ