Հայաստանը Արցախին տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    70%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Հայաստանը Արցախին տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն

Հայաստանը Արցախին տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն

Հայաստանը Արցախի կառավարությանը և արցախահայությանը աջակցելու համար իրականացրել է 20-ից ավել միջոցառում և տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն։ 

Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։

«Արցախի կառավարությանը և արցախահայությանը աջակցելու նպատակով Կառավարությունում իրականացվել է 20-ից ավելի միջոցառում՝ մեղմելու համար Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ։ Իրականացվող միջոցառումների շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերի ծախսն ամբողջությամբ ֆինանսավորելու համար 2020-21 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 9,8 միլիարդ դրամ։ Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների և նպաստառուների թոշակները և նպաստները վճարելու, կապիտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2020-21 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44,7 միլիարդ դրամի բյուջետային վարկ»,- ասաց Մկրտչյանը։

Ֆինանսավորվել են նաև այլ միջոցառումներ:

Թեմայի այլ նորություններ