Հայաստանը Արցախին հատկացրել է ավելի քան 82 միլիարդ դրամի աջակցություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Հայաստանը Արցախին հատկացրել է ավելի քան 82 միլիարդ դրամի աջակցություն

Հայաստանը Արցախին հատկացրել է ավելի քան 82 միլիարդ դրամի աջակցություն

 Արցախի հետպատերազմական վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համատեղ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզը, որում, մասնավորապես, նշել էր Արցախին աջակցելու կարևորության մասին:

«Պետք է ընդգծեմ, որ նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո Արցախի կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից այս ընթացքում իրականացվել են շուրջ 20 միջոցառումներ: Այս պահի դրությամբ կառավարության կողմից Արցախին հատկացվել է 82 միլիարդ 863 դրամ, որից փաստացի գումարը հասել է շահառուներին 77 միլիարդից ավելին»,- եզրափակեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ