Հայաստանում և ամենուր աշխարհում ամենքիս պատասխանը պետք է լինի աննահանջ ջանքն ու եռանդը՝ հանուն Արցախի. Վեհափառ Հայրապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    36%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Հայաստանում և ամենուր աշխարհում ամենքիս պատասխանը պետք է լինի աննահանջ ջանքն ու եռանդը՝ հանուն Արցախի. Վեհափառ Հայրապետ

Հայաստանում և ամենուր աշխարհում ամենքիս պատասխանը պետք է լինի աննահանջ ջանքն ու եռանդը՝ հանուն Արցախի. Վեհափառ Հայրապետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

Վեհափառ Հայրապետի ուղերձում ասված է.

«Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու աղոթքներն ենք բերում Ձեզ, Արցախի պետական այրերին և հավատավոր Մեր զավակներին։

Անկախության 30-ամյա հոբելյանը մեր ժողովուրդը դիմավորում է դժվարին պայմաններում, վիրավոր և վշտացյալ, բայց և՝ հարազատ Արցախ աշխարհը շենացնելու աննկուն կամքով ու հավատքով։ Արցախի անկախության անցնող տարիները ազգային տարեգրության մեջ արձանագրվեցին իբրև արցախահայության իրավունքների համար մաքառման, պետականության կայացման և ազատ ու արժանապատիվ կյանքի տեսլականի իրագործման էջեր։ Արցախն իր ազատատենչությամբ, ոգեղենությամբ և պատմական հայրենիքի փոքրիկ բեկորի ձգողականությամբ իր շուրջ համախմբեց համայն հայությանը։ Հայոց նոր կյանքի արշալույսի օրրանը լինելով՝ Արցախն այսօր էլ միավորում է մեր ժողովրդին ազգային վերելքի տեսլականով՝ ընդդեմ բոլոր մարտահրավերների։

2020 թվականի սոսկալի պատերազմը պատճառ դարձավ մարդկային և տարածքային մեծ կորուստների, ահռելի ավերների, առ այսօր շարունակվող թշնամական նկրտումների և սպառնալիքների։ Հակառակ ցավալի այդ իրողության, Հայաստանում և ամենուր աշխարհում ամենքիս պատասխանը պետք է լինի մշտամնա հոգածությունը Արցախի հանդեպ, աննահանջ ջանքն ու եռանդը՝ հանուն Արցախի մեր հայրենակիցների խաղաղ ու ապահով կյանքի, հանուն կորուստների վերականգնման։ Այսպիսին պետք է լինի արժևորումը հազարավոր մեր հերոս զավակների նահատակության։

Մեր աղոթքն է, որ Բազումողորմ Տերը հոգու արիություն և ամուր հավատ պարգևի Արցախի Մեր հավատավոր զավակներին՝ իրենց հատուկ լավատեսությամբ շարունակելու հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը և շենացնել հայրենի երկիրը։ Թող Աստված զորավիգ լինի Ձեզ, մեծարգո Նախագահ, Ազգային ժողովի պատգամավորներին և պետական այրերին՝ ամենայն հանձնառությամբ և պատասխանատվությամբ դիմագրավելու Արցախի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները»։

Թեմայի այլ նորություններ