Հայաստանի կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախի Հանրապետությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    42%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    56%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    54%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Հայաստանի կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախի Հանրապետությանը

Հայաստանի կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախի Հանրապետությանը

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից  1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ:

«Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը  կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության՝ հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սա նույնաբնույթ արդեն չորրորդ որոշումն է. ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 100 մլրդ դրամի աջակցություն:

Նախագծով նախատեսվում է նաեւ տրամադրել միջպետական վարկ՝ հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, ինչպես նաեւ պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով:

Թեմայի այլ նորություններ