Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն. Չավուշօղլու
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    89%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 389.501

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն. Չավուշօղլու

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն. Չավուշօղլու

Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կարող են հանդիպել։

Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության նիստից հետո, ասուլիսի ժամանակ:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում: Նա նշել է, որ այդ մասին խոսել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ հույս ունեն, թե հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանը (Վրաստանն ավելի վաղ հրաժարվել էր այս ձևաչափով հանդիպումից՝ առաջարկելով հարաբերությունների կարգավորման իր սեփական տարբերակը):

Հիշեցնենք՝ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար ներկայացուցիչներ են նշանակելու։

Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարություններին արձագանքել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ինչպես նախկինում միշտ, այնպես էլ այժմ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ 

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Անկարայի հատուկ ներկայացուցիչ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է նշանակվել:

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են մասնավորապես Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանն Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Թուրքիայի սուր արձագանքին։

Թեմայի այլ նորություններ