«Հայաստան» հիմնադրամը՝ համազգային դրամահավաքի և հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    81%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    59%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 18°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Հայաստան» հիմնադրամը՝ համազգային դրամահավաքի և հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցների մասին

«Հայաստան» հիմնադրամը՝ համազգային դրամահավաքի և հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցների մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին, որոնք սատար կանգնեցին ու շարունակում են կանգնել հայրենիքին այս ծանր օրերին։ Խոսքը թե՛ սեպտեմբերի 27-ին մեկնարկած համազգային դրամահավաքի, և թե՛ նոյեմբերի 26-ին Գոհաբանության օրը կայացած տարեկան հեռուստամարաթոնի մասին է, որի ընթացքում հավաքագրվեց շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ մասին հայտնում են հիմնադրամից: 
 
«Միևնույն ժամանակ, շնորհակալություն ենք հայտնում սփյուռքի այն բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին և անհատներին, որոնք համազգային դրամահավաքին միացան այլընտրանքային արշավներով, որոնց ընթացքում հավաքագրված գումարները փոխանցվեցին հիմնադրամի ցանցին։
 
Այդպիսի նախաձեռնությունների թվում էին նաև ՀԲԸՄ-ի, OneArmenia-ի, Armenia Aid-ի  և այլոց կազմակերպած դրամահավաքները, որոնց տեխնիկական ու բովանդակային կազմակերպմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամը ոչ մի ներգրավվածություն չի ունեցել։ Օրինակ, հոկտեմբերի 10-ի Armenia Aid անունը կրող դրամահավաքի կազմակերպիչները կապի մեջ են եղել միմիայն Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund Inc.-ի հետ, որն ԱՄՆ-ում գրանցված՝ շահույթ չհետապնդող հիմնադրամի ցանցում ներգրավված համագործակից կազմակերպությունն է Արևմտյան ափում:
 
Այդ դրամահավաքի ընթացքում հավաքագրված գումարները Armenia Fund Inc.-ի կողմից մաս մաս, ըստ փաստացի մուտքերի, հաղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին և աստիճանաբար ավելացվել դրամահավաքի ընդհանուր թվին: Ինչ վերաբերում է Armenia Fund Inc.-ի կողմից մուտքագրված անկանխիկ և կանխիկ մուտքերին, ապա Armenia Fund Inc.-ն իր կայքում հրապարակված «Հաճախ տրվող հարցեր»-ի պատասխաններում մանրամասնել է նվիրատվությունների մուտքագրման գործընթացը և հավաստիացրել, որ բոլոր նվիրատվությունները պաշտոնապես ճանաչվել են, իսկ նվիրատուները ստացել են հավաստիացման ու շնորհակալական նամակներ: Այս և նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հեռուստամարաթոնի վերաբերյալ բոլոր մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ https://www.armeniafund.org/newsroom/frequently-asked-questions/:
 
Վերստին անդրադառնալով պատերազմի թեժ օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված գումարներին, վերահաստատում ենք, որ այդ գումարների վերաբերյալ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն առցանց քվեարկությամբ կայացրել է համապատասխան որոշումներ, որոնք հրապարակված են հիմնադրամի կայքում հետևյալ հղումով՝ https://www.himnadram.org/hy/1606218447: Ինչ վերաբերում է այդ գումարների՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հիմքերին, դրանք հստակ ձևակերպված են Հիմնադրամի վերջին մեկ ամսում տրված բազմաթիվ պարզաբանումներում https://www.himnadram.org/hy/1606218447 ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.11.2020թ. արված հայտարարությունում https://bit.ly/3nkE0j2:

Թեմայի այլ նորություններ