Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Կառավարության ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Կառավարության ներկայացուցիչներին

Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Կառավարության ներկայացուցիչներին

Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումների արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու և Արցախի հանդեպ միջազգային զորակցություն ապահովելու համար 2022 թ․ դեկտեմբերի 13-ի երեկոյան, Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը։

 Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամի իրական վտանգը և ադրբեջանական՝ էթնիկ զտում և հայրենազրկում հետապնդող քաղաքականության վերջին դրսևորումները։ ՀՅԴ Հայ դատի համակարգի ներկայացուցիչները տեղեկություններ են փոխանցել Հայ դատի աշխարհասփյուռ ցանցի կողմից ձեռնարկված և նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև՝ գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ։
 
Երկուստեք կարևորվել է ստեղծված ծանր իրավիճակում համազգային ջանքերի կենտրոնացման և համատեղ աշխատանքով մեր ժողովրդի առջև ծառացած գոյութենական մարտահրավերի հաղթահարման կարևորությունը։

Թեմայի այլ նորություններ