Համոզված եմ՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Համոզված եմ՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ. Արցախի նախագահ

Համոզված եմ՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամներին։ Ինչպես հայտնեցին Արցախի նախագահի աշխատակազմից` հանդիպման ընթացքում քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները։

Հատուկ անդրադարձ է եղել Արցախի Հանրապետության անվտանգային, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։

Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ է և անկախության ճանապարհից ետ քայլ չի լինելու:

«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ծանր պատերազմի հետևանքով շատ կորուստներ ենք ունեցել, սակայն շարունակում և շարունակելու ենք մեր պետականակերտման  աշխատանքը: Համոզված եմ՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ, և մեր տասնամյակների պայքարը տալու է իր ցանկալի արդյունքը»,- ասել է նախագահը:

Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ 2022 թ.-ի հունվարի 1-ից ԱՀ կառավարության որոշմամբ 25 հազար ՀՀ դրամով բարձրացվելու են զինվորական բոլոր թոշակառուների թոշակները, ուշադրության կենտրոնում է գտնվում գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, որը նախատեսված է ամբողջությամբ լուծել մինչև 2023 թվականը։

Թեմայի այլ նորություններ