Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայորն ու 2 լեյտենանտներ. ՊԲ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայորն ու 2 լեյտենանտներ. ՊԲ

Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայորն ու 2 լեյտենանտներ. ՊԲ

Արցախի ՊԲ-ն շարունակում է ներկայացնել վերջին արցախյան պատերազմի ընթացքում գրանցված հերոսական դրվագներ: Այսպես՝

Շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը աչքի է ընկել մարտկոցի կազմում, հակառակորդի կրակակետերի և կրակային դիրքերի խոցման ժամանակ:

Կապիտան Մեխակ Սուրենի Եղիկյանը կազմակերպել է հակառակորդի կրակային խոցումը, մարտկոցի կազմով ակտիվ մասնակցություն ունենալով մարտական գործողություններին:

Ավագ լեյտենանտ Վահան Սանասարի Ավագյանը հմտորեն կառավարել է հրետանու կրակը, տվել ճշգրիտ տվյալներ, նպաստել թշնամու ջախջախմանը:

Թշնամական կրակակետերի և մարտկոցների խոցման, կրակի ղեկավարման, առանձին կրակակետերի ոչնչացման և այլ արդյունավետ գործողություններով առանձնացել են հրետանավորներ կապիտան Տիգրան Ռուդիկի Հայրապետյանը, ավագ լեյտենանտ Շանթ Հովհաննեսի Մանուկյանը, լեյտենանտ Նվեր Հովհաննեսի Կիրակոսյանը, սերժանտ Լյովա Հովհաննեսի Մելքոնյանը, շարքային Արթուր Արգամի Անտոնյանը:

Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ժամանակ, ավագ լեյտենանտ Կամո Վլադիմիրի Զաքարյանը ոչնչացրել է թշնամու 2 տանկ:

Նույն հատվածում, ավագ լեյտենանտ Գևորգ Հրայրի Խաչատրյանը դրսևորելով բացառիկ արիություն, իրականացրել է տեղանքի ականապատումներ և միաժամանակ ականազերծել մեր զորքերի տեղաշարժի համար անհրաժեշտ հատվածները, նպաստելով յուրային ուժերի գործողություններին և արգելափակելով հակառակորդի առաջխաղացումը:

Հակառակորդի կրակի տակ, վիրավորների և զոհերի տարհանման ժամանակ, աչքի են ընկել բուժծառայության լեյտենանտներ Գարիկ Սարգսի Մանուկյանն ու Դավիթ Նորայրի Հակոբյանը:

Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայոր Արտակ Սամվելի Գևորգյանը, լեյտենանտներ Սարգիս Սուրենի Գևորգյանն ու Արման Աշոտի Մուրադյանը:

Փառք մեր հերոսներին:

Թեմայի այլ նորություններ