Գյումրիից նոր ընտանիքներ մեկնեցին Արցախ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    86%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    28 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

Գյումրիից նոր ընտանիքներ մեկնեցին Արցախ

Գյումրիից նոր ընտանիքներ մեկնեցին Արցախ

Շիրակի մարզում Արցախից ժամանակավոր ապաստան գտած ընտանիքները վերադառնում են իրենց տները: Նոյեմբերի 23-ին Գյումրիից երկրորդ խումբը մեկնեց Արցախ: Դեռ անցած շաբաթ 45 անձ էր մեկնել, իսկ նոյեմբերի 23-ին՝ ևս 57 քաղաքացի:

Արցախ վերադառնալու ցանկություն հայտնում են ոչ միայն այն ընտանիքները, որոնց տները պահպանվել են, այլ նաև նրանք, ովքեր այլևս օթևան չունեն: Արևիկ Հակոբջանյանը Սղանախից է, հիմա ընտանիքի հետ մեկնում է Ստեփանակերտ: «Գնում ենք Ստեփանակերտ, այնտեղ կմնանք, կտեսնենք: Գնացողների հետ խոսել ենք, ասում են նորմալ է,- նշում է տիկին Արևիկն ու ավելացնում,- չորս երեխայի հետ եմ գնում՝ դժվար կլինի, բայց մեր հողն այնտեղ է»: 

 Մայիլյանները Հադրութի Այգեստան գյուղից են: Իրենք ևս ցանկություն են հայտնել Արցախ վերադառնալ: «Լավ է լինելու, միայն թե նորից բռունցքվել է պետք ու մեր հողերը ետ բերել: Երկու կռվի մասնակցել եմ, այս մեկը լրիվ ուրիշ էր: Յոթ ազգ մեկ ազգի՝ հայի դեմ էր կռվում: Ինչ անենք, չկարողացանք հաղթել: Տունս ու տեղս լիքը ստիպված թուրքին եմ թողել, բայց, ոչինչ, նորը կստեղծենք»,- ասում է Սպարտակ Մայիլյանը:

Հետագա օրերին ևս խմբեր կմեկնեն Արցախ: Պատասխանատուները վստահեցնում են՝ Արցախ մեկնելու ցանկություն հայտնած ընտանիքներ դեռ շատ կան:

Թեմայի այլ նորություններ