Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հիման վրա սուտ մատնության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    16 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հիման վրա սուտ մատնության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հիման վրա սուտ մատնության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Միաժամանակ Իսագուլյանի հայտարարությունների առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի՝ սուտ մատնության հատկանիշներով։
 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին Գառնիկ Իսագուլյանը ասուլիս էր տվել, որի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացու 1400 անձնագիր է բաժանել։ Նա նաեւ նշել էր, որ հակառակորդի 400 հոգանոց խմբի Հադրութ մտնելը ապահովել է Քյարամյանը։ Ասուլիսից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը դրա վերաբերյալ հրապարակումները ուղարկել էր ՀՔԾ՝ քրեադատավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ։

Թեմայի այլ նորություններ