Գարեգին 2-րդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԼՂ-ում հայկական ժառանգությունը պահպանելու ջանքերի համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    76%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գարեգին 2-րդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԼՂ-ում հայկական ժառանգությունը պահպանելու ջանքերի համար

Գարեգին 2-րդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԼՂ-ում հայկական ժառանգությունը պահպանելու ջանքերի համար

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ ձեռնարկած միջոցների համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ ձեռնարկած միջոցների համար»:

Փաստաթղթում բարձր է գնահատվում Ռուսաստանի Դաշնության իշխանությունների և անձամբ Ռուսաստանի նախագահի ջանքերը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու, հրադադարի ռեժիմը վերականգնելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ:

«Ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել անձամբ Ձեզ` Ադրբեջանին փոխանցված տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգության՝ հնագույն վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կաթողիկոսը մասնավորապես նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել հայտնի հայկական Դադիվանքի ծառայությունը:

«Մեր ժողովուրդը մշտապես կհիշի Արցախի հողում արյունահեղությունը դադարեցնելու գործում Ռուսաստանի կարևոր դերակատարումը և կաղոթի հայ-ռուսական դարավոր բարեկամության կայունության համար»,- շեշտել է Գարեգին Երկրորդը:

«Լուրերի» հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց, որ Վեհափառ Հայրապետը նման բովանդակությամբ նամակ է հղել ՌԴ նախագահին:

Թեմայի այլ նորություններ