«Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը». Ֆրանսիացի պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    13 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

«Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը». Ֆրանսիացի պատգամավոր

«Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը». Ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին հանդիպեց հայ համայնքի հետ և ներկայացրեց իր Հայաստան և Արցախ այցը, խոսեց Ստեփանակերտում Պոոլ Էլուարի անվան Ֆրակոֆոնիայի կենտրոնի բացման մասին։

Ֆրանսուա Պուպոնին Արցախի վիճակը ներկայացրեց ծայրահեղ ծանր, ի նկատի ունենալով պատերազմում տարածքային և մարդկային կորուստները։ Ըստ նրա՝ արցախահայության վիճակը աննկարագրելի դժվար է, այնուամենայնիվ բնակչության 80 տոկոսը վերաբնակեցվել են Ստեփանակերտում։ Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական և քաղաքական ճնշում են գործադրում Արցախի և Հայաստանի վրա։

Նա ասաց, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից արգելված քիմիական նյութերի, ժամանակակից գերհագեցած ռազմատեխնիկայի կիրառումը հայ երիտասարդների և ազգաբնակչության վրա, որը թողեց անդառնալի հետևանքներ։

Արնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը ուժ են գործադրում այն քաղաքական գործիչների վրա, ովքեր փորձում են լինել հայ ժողովրդի կողքին, ինչպես նաև համակարծիք չեն Թուրքական կառավարության զավթողական գործունեության հետ։ Ֆրանսուա Պուպոնին աշխատանք է կատարում, որպեսզի Ֆրանսիայի կառավարությունը ճանաչի Արցախի անկախությունը և վերականգնվի Ֆրանսիայից Արցախ հումանիտար օգնությունների օրինական իրականացումը։ Հիմա պատերազմից հետո արգելվում է Ֆրանսիացի քաղաքական գործիչների այցը Արցախ։ Հանդիպումը ավարտվեց հարց ու պատասխանով։

Այս հանդիպումը կազմակերպել էր Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղը։ Հանդիպմանը մասնակցել են Արնուվիլի քաղաքապետարանի ներկայացուցիչները, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Հայկ Խմչյանը, Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր Մանուել Ռաչոն, Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի Ֆրանսիայի ներկայացուցիչ ՝Սոնա Սուրեկեն Սունգուլյանը, ՀՅԴ, Նոր Սերունդ, Նուռ ֆրանսահայ միության ներկայացուցիչները և, համայնքի հայերը։ 

Նյութը տրամադրեց ՝ Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի Ֆրանսիայի ներկայացուցիչ ՝ Սոնա Սուրեկեն Սունգուլյանը։

Թեմայի այլ նորություններ