Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և տեղահանված ընտանիքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    19 կմ/ժ
  • Լոռի 13°C
    86%
    11 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    54%
    18 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    74%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    74%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և տեղահանված ընտանիքներին

Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և տեղահանված ընտանիքներին

Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տուժած Արցախին և տեղահանված ընտանիքներին: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ: Քննարկվեց Արցախին և տեղահանված ընտանիքներին Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի կողմից տրամադրվող աջակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց պատերազմի ողջ ընթացքում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողմից Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերված համերաշխությանը: Դեսպանը վերահաստատեց, որ Ֆրանսիան կշարունակի ցուցաբերել մարդասիրական օգնություն, և անդրադարձավ նաև երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը»,- հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
 

Դեկտեմբերի 12-ին Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը:

Թեմայի այլ նորություններ