Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    86%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    28 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը նոյեմբերի 27-ին ժամանել է Երևան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

 

«Ինքնաթիռով ժամանել է Հայաստանի հետ համերաշխ ՀԿ-ների կողմից ուղարկված մարդասիրական օգնություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից: Ինքնաթիռով ժամանել են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Մարդասիրական ուղեբեռի հանձման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ինՆոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին կհանձնվեն բժշկական օգնություններըԴրանից հետո Ֆրանսիայի դեսպանությունում ասուլիսով կամփոփվի աշխատանքըկներկայացվեն նաև ապագա ծրագրերը:

Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան էր ժամանել նոյեմբերի 22-ինՖրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի վարձակալած ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակովինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:

Թեմայի այլ նորություններ