Եթե հայկական բեռներն Ադրբեջանով չանցնեն, ադրբեջանական բեռները ՀՀ-ով չեն անցնի. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Եթե հայկական բեռներն Ադրբեջանով չանցնեն, ադրբեջանական բեռները ՀՀ-ով չեն անցնի. վարչապետ

Եթե հայկական բեռներն Ադրբեջանով չանցնեն, ադրբեջանական բեռները ՀՀ-ով չեն անցնի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ եթե Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների անվտանգությունը ապահովված չլինի, բեռնափոխադրումներ չեն իրականացվի: Փաշինյանն այս մասին ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ պատասխանելով հարցին, թե որքան կարժենա Ադրբեջան–Նախիջեւան երկաթուղու շինարարությունը հայկական հատվածում, և եթե Հայաստանի համար վերաբացվի երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի տարածքով, արդյոք երաշխավորված կլինի բեռնափոխադրումների անվտանգությունը:

«Եթե այդ պայմաններում, ենթադրենք, հայկական բեռները Ադրբեջանի տարածքով չանցնեն, ադրբեջանական բեռները հայկական տարածքով չեն անցնի: Բնականաբար, երբ որ քննարկում ենք այդ հարցերը, նկատի ունենում նաև դա: Պատկերացրեք` ինչ անտրամաբանական կլինի, որ հանկարծ երկաթուղի բացենք և դա չօգտագործվի: Եվ այստեղ հարց կառաջանա` բա այդքան ներդրումները ինչո՞ւ արվեցին»,- նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է երկաթուղու շինարարության արժեքի վերաբերյալ գնահատականներին` վարչապետն ասաց, որ նախնական տվյալներով  երկաթուղու շինարարության արժեքը կազմում է 200 միլիոն դոլար, բայց այն ավելի կհստակեցվի նախագծերի և նախահաշիվների պատրաստ լինելու պարագայում:

«Այդ բոլոր թվերը շատ մոտավոր են»,- հավելեց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ