Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    76%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ

Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ստացել է տեղեկություններ՝ հայ ռազմագերիների մասնակցությամբ ադրբեջանական զորահանդես կազմակերպելու մասին, սակայն չի կարող ասել, թե որքանով են դրան հավաստի․ «Հաշվի առնելով նախընթաց գործընթացները, նրանց ձեռագիրը, հայատյացության մթնոլորտը, որը լայնորեն խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ տեսականորեն չեմ կարող բացառել, բայց հույս ունեմ, չասեմ իրենք բավարար մարդասեր կգտնվեն, գոնե ռացիոնալ առումով կհասկանան, որ դա իրենց համար լուրջ հարված է լինելու միջազգային հեղինակության տեսանկյունից, եթե իհարկե թքած չունեն դրա վրա»։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ եթե նման բան կատարվի, ապա դա շատ կոպիտ հանցագործություն է լինելու, եւ եթե չստացվի այն կանխարգելել, ապա պետք է կիրառվեն շատ լուրջ պատժամիջոցներ․ «Բայց հաշվի առնելով պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված պատերազմական մի շարք խախտումներ, եւ դրան վերաբերյալ միջազգային հանրության մեղմ արձագանքները, երբեմն՝ լռությունը եւ հատկապես, ոչ գործնական քայլերը, ես այդքան էլ լավատես չեմ, որ միջազգային հանրությունը իր պարտավորությունները կարող է արդյունավետ կատարել»։

Բեգլարյանի համոզմամբ՝ ՀՀ եւ Արցախի իշխանությունները, ողջ հայությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն ուղիղ ճնշումների եւ միջազգային գործընկերների միջոցով, որպեսզի դադարեցվի այս մարդասիրական հարցերի քաղաքականացումը եւ ռազմագերիներին թաքցնելու պրակտիկան։

Խոսելով գերիների մասնակցությամբ հրապարակվող տեսանյութերից՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ դրանց մեջ, այո, կան նաեւ կեղծ տեսանյութեր․ «Արձանագրել ենք դեպքեր սիրիական պատերազմից տեսանյութերի, լուսանկարների տարածման, լատինա-ամերիկյան նառկո-բառոնների կողմից նկարահանած տեսանյութի տարածման, բայց դեպքերի հիմնական մասը, ըստ մեր վերլուծության, իրական է, ավելին ասեմ, հիմնական մասում մենք կարողացել ենք պարզել անձանց ինքնությունը, ինչը եւս լրացուցիչ ապացույց է, որ դրանք կեղծ չեն»։

ՄԻՊ-ի կարծիքով՝ մենք պետք է զգույշ կինենք՝ հավատալու այդ տեսանյութերի ճշմարտացիությանը, բայց նաեւ փորձագետները պետք է առավելագույն զգոնությամբ դրանք զննեն, եւ համապատասխան իրավապահ մարմինները համապատասխան գործընթաց սկսեն՝ հնարավոր հանցագործներին գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, ինչը, ըստ ՄԻՊ-ի, որոշ դեպքերում հնարավոր է։ Մի դեպքով նույնիսկ ադրբեջանցի զինծառայողի անուն-ազգանունն է հնչում, որը կատարում է պատերազմական հանցագործություն, եւ մեր իրավապահ մարմինների պարտավորությունն է ներքին եւ արտաքին մեխանիզմներով հասնել նրանց պատժելուն»։

Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ այս հանցագործությունները կատարվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից եւ ունեն համակարգային բնույթ, ուստի ակնհայտ է, որ այն կատարում է պետությունը, ոչ թե անհատները, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանի զինդատախազությունը․ «Սա նշանակում է, որ Հայատանը պետք է հասնի Ադրբեջան պետության միջազգային պատասխաանտվության ենթարկելուն»։

Բեգլարյանը հիշեցրեց, որ պատերազմական հանցագործությունները չեն սահմանափակվում միայն գերիների եւ դիերի հարցերով, ողջ պատերազմի ընթացքում նման հանցագործություններ կատարվել են քաղաքացիական բնակչության, հատուկ պաշտպանության մի շարք օբյեկտների՝ հիվանդանոցի, եկեղեցիների, դպրոցների նկատմամբ։

Թեմայի այլ նորություններ