Երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ինքնորոշման հիմնախնդիրը. Արթուր Թովմասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ինքնորոշման հիմնախնդիրը. Արթուր Թովմասյան

Երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ինքնորոշման հիմնախնդիրը. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Արցախի Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա առթիվ:
 
Ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«30 տարի առաջ այս օրը՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրել և իրացրել է անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Օրը պատահական չէր ընտրված․ այն խորհրդանշական էր, քանի որ այդ օրը նշվում է նաև որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
 
Անկախության համար արցախահայության դարավոր պայքարի պատմության մեջ անկախության հանրաքվեն պետականության նոր աստիճան էր, որն ամփոփում էր ժողովրդավարության, ազգային-ազատագրական պայքարի ձեռքբերումները և պետականության զարգացման օրինաչափ ու բարձրագույն աստիճանն է։
 
Ինչպես 1991 թ. Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006 թ. մեր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը մեկ անգամ ևս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է՝ պաշտպանելու ազատ ապրելու կամքն ու շահերը, պաշտպանելու դրանք միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան:
 
1991 թվականին անկախություն հռչակած Արցախն անցել է պարտադրված պատերազմի միջով, հաղթահարել բազում դժվարություններ ու փորձություններ։ 1992-94 թթ․ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մեծ մասը։
 
2016 թ․ Ապրիլյան պատերազմով Ադրբեջանը կրկին բացահայտ ցույց է տվել արցախահայության ոչնչացմանն ուղղված իր անմարդկային և հայատյաց նպատակները։ Ադրբեջանական իշխանությունները մշտապես մերժում էին հիմնախնդրի` քաղաքական մեթոդներով կարգավորումը:
 
Իսկ 2020 թ․ աշնանը սանձազերծած արյունոտ պատերազմով ադրբեջանական նենգ ու բարբարոս քարոզչամեքենան և իշխանական գործիքակազմը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ փորձել են ավարտին հասցնել ազգակործան, Արցախի բնիկ հայության ոչնչացման վաղեմի ծրագիրը։ Սակայն շնորհիվ մեր ազգի քաջազուն զավակների՝ այսօր թեպետ մկրատված, բզկտված, բայց ունենք Արցախ հայրենիքի մի փոքր մաս։
 
Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։
 
Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի Հանրապետության ինքնորոշման հիմնախնդիրը։
 
Ադրբեջանական հավակնությունները մեր պատմական հայրենիքի նկատմամբ կրկին զուրկ են պատմական ու բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել։
 
Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները։
 
Այսօր համայն հայության ջանքերն ու նպատակները պետք է ուղղված լինեն Հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունն ամրապնդելուն, մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելուն։
 
Խաղաղություն մեր Հայրենիքին, ամուր կամք, համբերություն և բարեկեցություն հերոսական մեր ժողովրդին»:
 

1991 թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով՝ Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությանը : Այս մասին հայտարարություն են տարածել ԱՀ ԱԺ խմբակցությունները։ 

Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժևորեց հայի արժանապատվությունը և իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականությունը: 30 տարիների ընթացքում, որպես ժողովրդի կամքի դրսևորում, արցախահայությունը հայրենի հողում ստեղծել է համամարդկային արժեքներով ապրող ինքնիշխան, իրավական և սոցիալական պետություն:

Ադրբեջանի մշտական սպառնալիքների և թշնամական վերաբերմունքի պայմաններում Արցախի Հանրապետության քայլերը նպատակաուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը: 

Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ, բռնազավթվել է հանրապետության տարածքի մեծ մասը, ոչնչացվել նյութական և ազգային մշակութային ժառանգությունը:

Հետպատերազմյան ամիսներին Ադրբեջանի հայատյացության, սադրիչ, ագրեսիվ հռետորաբանության և այդ ամենից բխող գործողությունների պայմաններում արցախահայությունը՝ հավատարիմ 1991թ. պատմական որոշումներին, հաղթահարելով դժվարությունները, կառուցում է իր ապագան: Գլուխ ենք խոնարհում նահատակված բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի Հանրապետության և արցախահայության ազատ ապրելու իրավունքի:

Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի համար առաջնահերթ են մնում պետության միջազգային ճանաչման, բռնազավթված տարածքների ազատագրման, տեղահանված ազգաբնակչության հայրենադարձության, ռազմագերիների, պատանդների անվերապահ ազատման, հայկական ազգային մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը: 

Ի դեմս միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքից բխող պահանջների իրացման գործում: 

ԱՀ ԱԺ « Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

ԱՀ Աժ «Միասնական հայրենիք» խմբակցություն

ԱՀ Աժ «Արդարություն» խմբակցություն

ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

ԱՀ ԱԺ «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

Թեմայի այլ նորություններ