Եղցահողի հատվածում որևէ տագնապալի իրավիճակ չունենք. ռազմական փորձագետը ներկայացրել է իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    56%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Եղցահողի հատվածում որևէ տագնապալի իրավիճակ չունենք. ռազմական փորձագետը ներկայացրել է իրավիճակը

Եղցահողի հատվածում որևէ տագնապալի իրավիճակ չունենք. ռազմական փորձագետը ներկայացրել է իրավիճակը

Շուշիի շրջանի Եղցահող համայնքը վերջին օրերին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, նախ՝ ադրբեջանական զորքերի թիրախային կրակոցների, ապա նշված տարածքից մեր զորքերի դուրսբերման մասին հայկական մամուլում շրջանառվող լուրերի պատճառով: Սակայն հայկական զինվորական ստորաբաժանումները նշված տարածքից դուրս չեն եկել:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը:
 
«Իրականում ուզում եմ վստահեցնել, որ Եղցահողի հատվածում մենք որևէ տագնապալի իրավիճակ չունենք: Ընդհակառակը՝ օրեր առաջ տարածքում ամրացել են ռուսական խաղաղապահ զորքերը, իսկ մեր զորամիավորումներն այնտեղից դուրս չեն եկել, այլ վերախմբավորվել են: Շփման գծում գուցե ինչ-որ գործընթացներ տեղի են ունեցել, սակայն վստահեցնում եմ, որ դրանց արդյունքում մենք ոչ մի տարածքային կորուստ չենք ունեցել: Ավելին, այդ գործընթացները նպաստելու են տվյալ ենթաշրջանում լարվածության թուլացմանը և անվտանգության մակարդակի բարձրացմանը, քանի որ մեր զորամիավորումների կողմից տեղում մի շարք քայլեր են կատարվում, և նմանատիպ գործողություններ իրականացնում են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից:», - նշել է Վլադիմիր Հարությունյանը:
 
Ռազմական փորձագետի խոսքով՝ բնականաբար, բոլոր այս գործընթացները տեղի են ունենում ռուս խաղաղապահերի միջնորդությամբ:

Թեմայի այլ նորություններ