Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի արտահանձնման որոշումը ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո. ԱՀ Նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    63%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի արտահանձնման որոշումը ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո. ԱՀ Նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Սիրելի հայրենակիցներ,
 
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո:
 
Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը:
 
Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար։
 
Ներկայացնում եմ Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը

Թեմայի այլ նորություններ