«Դեռևս նման տեղեկություն չունեմ». Զախարովան՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    42%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    56%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    42%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    42%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    54%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

«Դեռևս նման տեղեկություն չունեմ». Զախարովան՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման մասին

«Դեռևս նման տեղեկություն չունեմ». Զախարովան՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հաջորդ շավաթ լայն անդրադարձ տեղի կունենա ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ: 

«Այժմ կարող եմ ասել, որ աշխատանքներ են շարունակվում բոլոր ուղղություններով»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝  հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:

Անդրադառնալով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առաջիկա հնարավոր հանդիպման և նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին լուրերին՝ դիվանագետը նշել է, որ նման տեղեկություն չունի:

«Ես դեռևս նման տեղեկություն չունեմ: Եկեք թողնենք այդ հարցը ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին: Եթե իրենք նման տեղեկություն ունենան, կհայտնեն այդ մասին»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Թեմայի այլ նորություններ