Դեպի Արցախ բեռնափոխադրումներն ու մատակարարումն իրականացվում է կանոնավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    81%
    19 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Դեպի Արցախ բեռնափոխադրումներն ու մատակարարումն իրականացվում է կանոնավոր

Դեպի Արցախ բեռնափոխադրումներն ու մատակարարումն իրականացվում է կանոնավոր

Արցախում առևտրի և սպասարկման ոլորտների բնականոն աշխատանքը վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ այժմ Ստեփանակերտում և շրջկենտրոններում աշխատում են մեծաթիվ մթերային խանութներ:

«Պահանջվող ապրանքների համապատասխան ծավալներն ու դրանց  մատակարարումը ձևավորում են տնտեսավարողները: ՀՀ-ից մատակարարումն իրականացնում են առաքող ընկերությունները՝ թեթև բեռնատարներով: Մեծածավալ բեռնափոխադրումներ հիմնականում իրականացվում են տեղահանված բնակչության համար պահանջվող կենցաղային ապրանքների, գույքի, տեխնիկայի և շինանյութերի ներկրման համար»,- նշեց նախարարը:

Ըստ մեր զրուցակցի՝ պատերազմի հետևանքով գործարար բնագավառի կրած վնասների չափը դեռևս չի գնահատվել: «Մինչ այդ, անհրաժեշտ էր    վերանորոգել ոլորտի աշխատանքի վերականգնման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Հաջորդ փուլում կգնահատվեն նաև վնասների չափերը»,-ասաց Թովմասյանը:

Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը հայտնեց, որ ապրանքային շուկայում գնագոյացումների  պարբերական դիտանցումներից բացի, ուսումնասիրում են նաև պահանջարկ- առաջարկ հարաբերակցությունը:

«Եթե ընթացքում պարզվի, որ այս կամ այն ապրանքատեսակի սղություն է առաջացել, ապա առանձին ուսումնասիրության ենթակա է դրա մատակարարման գործընթացը: Առայժմ, ըստ մեր ուսումնասիրությունների արդյունքի,  խանութներում  որևէ ապրանքատեսակի պակասություն չի նկատվել»,-ասաց ոլորտի պատասխանատուն:

Թեմայի այլ նորություններ