Դավիթ Բաբայանն Արցախի շփման գծում հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև ՌԴ դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Դավիթ Բաբայանն Արցախի շփման գծում հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև ՌԴ դեմ

Դավիթ Բաբայանն Արցախի շփման գծում հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև ՌԴ դեմ

Արցախի նախագահի խորհրդականը պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև Ռուսաստանի դեմ:

«Եղել է առաջ շարժվելու սադրիչ փորձ, որը կասեցվել է: Բարեբախտաբար, մենք զոհեր չունենք: Այս գործողություններն ուղղված են և՛ Արցախի, և՛ Ռուսաստանի դեմ: Չի բացառվում, որ նման սադրիչ գործողություններ լինեն հետագայում ևս, բայց կարծում եմ, որ պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ խաղաղապահների կողմից: Պետք է ճշտենք հանգամանքները, տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ եղել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

ԱՀ նախագահի խորհրդականը շեշտեց, որ նմանատիպ գործողություններից կամ Բաքվում անցկացվող շքերթից պետք չէ մտահոգվել: Նա ընդգծեց, որ ավելի կարևոր վտանգ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ կոչերը:

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն

Ադրբեջանական լրատվամիջոցներում էլ տարածվել է տեղեկություն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: ՊԲ-ն հերքել է տեղեկությունը:

Թեմայի այլ նորություններ