Դա չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությանը. Փաշինյանը՝ Խծաբերդում, Հին Թաղերում Ադրբեջանի ագրեսիայի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    56%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Դա չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությանը. Փաշինյանը՝ Խծաբերդում, Հին Թաղերում Ադրբեջանի ագրեսիայի մասին

Խծաբերդում և Հին Թաղերում մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանի ապօրինի գործողությունները չեն համապատասխանել եռակողմ հայտարարության դրույթներին և տրամաբանությանը: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ 1 տարի առաջ ադրբեջանական զորքերը բռնազավթել են Հադրութի շրջանի երկու գյուղեր՝ Խծաբերդը և Հին Թաղերը, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական վերահսկողության ներքո, մոտ մեկ տասնյակ զոհ եղավ, 62 անձ գերեվարվեց, որոնց մի մասը դեռևս չի հայրենադարձվել: «Փաստացի տեղի ունեցավ գործընթաց, որը որևէ ձևով չէր տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,-ասաց Աբրահամյանն ու հետաքրքրվեց, թե արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղավորվում էր այդ երկու գյուղերի հայկական լինելը:

Փաշինյանը նախ իր հարգանքի և խոնարհումի խոսքերն ասաց այն զինվորներին, որոնք Հին Թաղերում զոհվել են:

« Նշված հանգամանքներում 9 զինվոր, 9 հերոս մինչև վերջ կանգնել է և իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի: Այդ դրվագի հետ կապված քրեական գործ կա հարուցված: Չեմ ուզում դատական համակարգի հետ կապված մեկնաբանություն անել, բայց փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը»:

Այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, գաղտնի պարունակող մի շարք տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության, հետաքննության առարկա դառնան:

Տիգրան Աբրահամյանը կրկին ճշտեց դիրքորոշումը՝ կառավարությունն ընդունո՞ւմ է, որ ադրբեջանական քայլերը տեղի են ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս: Պատգամավորի մոտ տպավորություն է ստեղծվել, թե այդ դեպքով փորձ է արվում 1-2 տարբեր ցածր օղակների՝ զինվորականների վրա պատասխանատվություն բարդել:

Փաշինյանն էլ վստահեցրեց, որ դա սխալ տպավորություն է, քանի որ այդ թեման շատ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ կապ ունեցող թեմա է: «Եվ եթե մենք համարեինք, որ այդ իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխանում է, իմ նշած նահատակներն այդ դիրքերում կանգնած չէին լինի: Եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է՝ մենք համարում ենք, որ այդ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը»,-ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ