Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    70%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է.
 
«1. Ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են: Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը ավելի են խորանում, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության իրավունքների խախտումների հիմքում են և ունեն 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:
 
2.Ադրբեջանական այս քաղաքականությունը սպառնալիք է նաև այն երկրների ժողովրդավարությունների ու մարդու իրավունքների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ: Դա ողջ աշխարհում երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է:
 
3. Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է: Անընդունելի է որևէ թշնամանք:
 
4. Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»:

Թեմայի այլ նորություններ