Չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, բայց զոհերի և անհետ կորածների հարցում կարևոր է ճշգրիտ լինելը. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    9 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, բայց զոհերի և անհետ կորածների հարցում կարևոր է ճշգրիտ լինելը. վարչապետ

Չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, բայց զոհերի և անհետ կորածների հարցում կարևոր է ճշգրիտ լինելը. վարչապետ

Մենք պարբերաբար հրապարակում ենք զոհվածների թիվը: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, եղել են դեպքեր, երբ պաշտոնապես հայտարարված է եղել, որ կոնկրետ անձը զոհվել է, բայց պարզվել է, որ նա ողջ է: Եվ հիմա շատ կարևոր է ճշգրիտ լինել այս հարցում: Մենք, իհարկե, չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, և մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կունենան լիարժեք տեղեկատվություն: Այդ մասին ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է անհետ կորածներին, Փաշինյանը նշել է, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ համարվել են անհետ կորած, բայց հետո նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է, նրանք վերադարձել են, և պարզվել է, որ որոշ հանգամանքների բերումով նրանք ուղղակի չեն կարողացել կապվել հարազատների, ընկերների կամ պաշտոնական կառույցների հետ: «Այսինքն՝ հիմա ընթանում է այս բոլոր հարցերի հստակեցման գործընթաց: Շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այժմ շատ կարևոր է, ինչպես արդեն ասացի, գերիների և կալանավորված անձանց փոխանակումը: Այս հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ, ես սերտ շփման մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ, և Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահները նույնպես շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին:

Ցանկանում եմ նշել, որ այս պահին ճիշտ չէ թվեր հրապարակելը, քանի որ դրանք 100 տոկոսանոց ճշգրիտ չեն լինի: Այսինքն՝ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք հրապարակելու ենք թվերը, բայց նախևառաջ պետք է վստահ լինենք, որ այն անձինք, ովքեր համարվում են անհետ կորած, հետո չեն վերադառնա և իրենց մասին տեղյակ պահեն: Այսպիսի կազուսներից խուսափելու համար պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել»,- ընդգծել է Կառավարության ղեկավարը:

Թեմայի այլ նորություններ