Բաքուն հետախուզական պատերազմը հաղթում է իսրայելական գործարքների շնորհիվ. Intelligence online
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

Բաքուն հետախուզական պատերազմը հաղթում է իսրայելական գործարքների շնորհիվ. Intelligence online

Բաքուն հետախուզական պատերազմը հաղթում է իսրայելական գործարքների շնորհիվ. Intelligence online

Intelligence online հարթակը ծավալուն հոդված է հրապարակել Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ նշելով, որ Ադրբեջանը հետախուզական պատերազմում հաղթել է իսրայելական գործարքների շնորհիվ: Հարթակն Ադրբեջանի հաղթանակի կարևոր մաս է համարել Իսրայելի կողմից Բաքվին տրամադրված հետախուզական տվյալները:

Հոդվածում նշվում է, որ մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացված էր Ադրբեջանին Թուրքիայի և Մերձավոր Արևելքից սիրիացի վարձկանների օգնության, ինչպես նաև իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի վրա, Իսրայելը Բաքվին նաև հետախուզական տվյալներ էր տրամադրում:

Իսրայելական ընկերությունները Ադրբեջանին տրամադրել են Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական ռելիեֆի մասին հստակ տվյալներ, ինչն ապահովել է Ադրբեջանի բանակի ԱԹՍ-ների առավել դյուրին տեղաշարժը նշված տարածքներով: Intelligence online-ը նշում է, որ հենց այդ տվյալների շնորհիվ են անօդաչու թռչող սարքերը կարողացել ճշգրիտ խոցել թիրախները և զգալի կորուստներ պատճառել հայկական կողմին:

Հոդվածագիրը նշում է, որ Իսրայելը կարողացել է իր տեխնիկան փորձել Իրանի հարևանությամբ գտնվող տարածքներում, ինչը նրա համար մեծ կարևորություն ունի:

Թեմայի այլ նորություններ