Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը․ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը․ վարչապետ

Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը․ վարչապետ

Այսօր մենք իրականացնում ենք նորացված կազմով Կառավարության առաջին նիստը։  Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն։

«Մեզ սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն։ Ես նախ ուզում եմ մեր պաշտոնաթող գործընկերներին շնորհակալություն հայտնել իրենց ներդրած ջանքերի համար եւ նորանշանակ նախարարներին հաջողություններ մաղթել իրենց գործունեության մեջ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը, դիմելով Կառավարության անդամներին եւ ժողովրդին, նշեց, որ այսօր ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ։

«Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ, բազմաթիվ քույրեր եւ եղբայրներ մեզ հետ չեն ապրում նույնիսկ այս ծանր ժամանակները, բայց այսօրվա մեր հրամայականն ու անելիքը հետեւյալն են՝ մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները եւ պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը»,- ասաց վարչապետը։

Նա եւս մեկ անգամ ասաց, որ, որպես ՀՀ վարչապետ, իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը. «Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչեւ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը, արտաքին եւ ներքին կայունության ու անվտանգության ապահովումը, եւ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն ու անհրաժեշտություն է։ Մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա»։

Վարչապետը նշեց, որ Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող բավականին մասշտաբային արդեն 2 միջոցառում է ընդունել:

«Աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը, եւ այդ խնդիրների վրա աշխատում են ամենօրյա ռեժիմով։

«Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված չէ միայն մեզնից։ Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած այլ խմբերի եւ քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը եւ հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում են»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ պետք է ստեղծել Հայաստանում բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք։ Ընդ որում, բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվեն ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով. «Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենա նաեւ կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման եւ վերլուծության գործընթաց։ Հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու։ Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը եւ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա»։

Վարչապետի խոսքով՝ Կառավարության ամենակարեւոր անելիքը ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի եւ իրավիճակի տերը լինելու զգացողության եւ փաստի պահպանումն է եւ այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը։

«ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը եւ այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան, նաեւ ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի, այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա։ Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժը անսպառ է, եւ մեր առաջիկա ամենակարեւոր անելիքը այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա։ Մենք չպիտի թույլ տանք, որ այդ ապագայի հավատը սպառվի։ Մեր ամենօրյա աշխատանքը պիտի ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը եւ զարգացմանը»,- ասաց վարչապետը։

Թեմայի այլ նորություններ