Այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես. ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    64%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես. ՀՀ վարչապետ

Այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գերիների փոխանակման ու վերադարձի գործընթացին:

«Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետևյալն է՝ այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես՝ Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը հնարավոր է գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, և այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավել ևս` գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքի անդամների ըմբռնումը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ նոր թափով պետք է տեղի ունենան նաև զոհվածների մարմինների փնտրտուքը և չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը: Վարչապետը շեշտեց, որ ամեն ինչ արվում է այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչև տարեվերջ չեն կարողանա այն լրիվ ավարտել:

 

«Ուզում եմ ընդգծել նաև, որ գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների որոնողական աշխատանքների համար ընդհանուր առմամբ շատ կարևոր է միջավայրի բարելավումը, որպեսզի ընդհանուր միջավայրի բարելավում տեղի ունենա, որովհետև, ինչպես հասկանում եք, այդ պրոցեսի արդյունավետությունը միայն մեզնից չի կախված, և մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի միջավայրը բարելավվի, և այս հարցում կարողանանք աշխատել ավելի արդյունավետ»,- ասաց վարչապետը: 

Թեմայի այլ նորություններ