«Այս ամենն այսպես չի մնա, իսկ ես կշարունակեմ ծառայել հայրենիքիս». Խրամորթում վիրավորված խաղաղ բնակիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    71%
    4 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    96%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

«Այս ամենն այսպես չի մնա, իսկ ես կշարունակեմ ծառայել հայրենիքիս». Խրամորթում վիրավորված խաղաղ բնակիչ

«Այս ամենն այսպես չի մնա, իսկ ես կշարունակեմ ծառայել հայրենիքիս». Խրամորթում վիրավորված խաղաղ բնակիչ

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ 1971թվականին ծնված Սուրեն Բաղրյանն այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ թշնամու կողմից ականանետից արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել: «Արցախպրես»-ի թղթակիցն այցելել և տեղում ծանոթացել է բժիշկների հսկողության տակ գտնվող խաղաղ բնակչի առողջական վիճակին։

«Առավոտյան ժամը 10:30-ի կողմերը, երբ աշխատում էի այգում, լսվեց մեկ կրակոց։ Անմիջապես ապահով վայր տեղափոխվեցի և մեջքիս հատվածում ցավ զգացի. հետո արյունը տեսա։ Ընկերս գյուղի բուժկետ տարավ, որից հետո համագյուղացու ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Ինքնազգացողությունս լավ է, շուտով տանը կլինեմ»,-ասել է Ս. Բաղրյանը։

Բաղրյանն անկեղծացավ՝ գյուղի տղամարդկանց ոգին միշտ էլ բարձր է։ «1990-ական թվականներին մեր վիճակն ավելի վատ էր, սակայն կարողացանք հաղթանակ տոնել։ Այս ամենն այսպես չի մնա, անպայման լավ է լինելու, թուրքի աչքերից մի օր արտասուք է հոսելու, իսկ ես կշարունակեմ ծառայել հայրենիքիս»,-ընդգծել է նա։

Բնութագրությունը հասանալի չէ

Ստեփանակերտի ՀԲԿ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամյանի խոսքով՝ հիվանդը բժշկական կենտրոն է տեղափոխվել 11:45-ին։
 
«Անմիջապես վերքը մշակվել է, բեկորը հեռացվել է մեջքի շրջանից, վիճակը բավարար է և կայուն։ Մոտ երկու ժամ կմնա մեր հսկողության տակ, որից հետո, եթե վիճակը լավ լինի, նա դուրս կգրվի»,-ասել է Գ. Առսամյանը։
 
Բնութագրությունը հասանալի չէ

Թեմայի այլ նորություններ