Արթուր Թովմասյանն Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    41%
    15 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արթուր Թովմասյանն Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արթուր Թովմասյանն Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«Արցախի ՆԳ նախարար հարգարժան պարո՛ն Սարգսյան,

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,

հոկտեմբերի 30-ն Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է։ Օրվա խորհուրդը մեկ անգամ ևս առիթ է՝ արժևորելու և երախտիքի խոսք ուղղելու համակարգի հերոսներին։

Արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ կրելով արտակարգ իրավիճակների աշխատողի պատվաբեր անունը` վստահաբար կարող ենք ասել, որ ձեր անձնական զոհողության գնով դուք պատրաստ եք պաշտպանել մեր բնակչությանը ցանկացած արտակարգ իրավիճակներում։ Համոզված ենք, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է ձեր իսկ ամենօրյա նվիրական գործունեությամբ։

Անգնահատելի և անուրանալի  է ձեր դերակատարությունն ու անմիջական մասնակցությունը հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների վերացման և մասնագիտական գործունեության բնագավառում։ Ավաղ, համակարգը ևս ունեցավ անդառնալի կորուստներ։ Գլուխ ենք խոնարհում նրանց սխրանքի և շիրիմների առջև։

Ձեր  ամենօրյա քրտնաջան և հերոսական աշխատանքի շնորհիվ`որոնողական աշխատանքների արդյունքում  բազում հերոսների աճյուններ այսօր հողին են հանձնվում։ Վստահ ենք, որ ձեր մարդասիրական առաքելությունը մշտապես  ուղղված է լինելու հայրենիքին ու ժողովրդին ծառայելուն  և  աջակցելուն։

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ԱԻ պետական ծառայողի աշխատակցի օրվա  առիթով, մաղթում քաջառողջություն և  ծառայություն միայն խաղաղ պայմաններում»։

Թեմայի այլ նորություններ