Արփիի խաղալիքների մի մասն ուղարկել ենք Ստեփանակերտի հացատուն. Աննա Հակոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արփիի խաղալիքների մի մասն ուղարկել ենք Ստեփանակերտի հացատուն. Աննա Հակոբյան

Արփիի խաղալիքների մի մասն ուղարկել ենք Ստեփանակերտի հացատուն. Աննա Հակոբյան

Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց հետո նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտում գործող հացատուն: Ինչ խոսք հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պետք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն` Արփիին, որպեսզի իմանա, որ այս կյանքում պետք է ունեցածը սիրով կիսել նրա հետ, ով այդ պահին դրա կարիքն ունի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ հացատանը խաղային անկյուն են ստեղծել նաեւ մայրիկների համար, որպեսզի այստեղ մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրվելու հնարավորություն ունենան:

Հիշեցնենք, որ ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը ս.թ. դեկտեմբերի 3-ից Ստեփանակերտում՝ Պարսեղովի 2 հասցեում, կազմակերպել է ժամանակավոր/անվճար հացատուն: Հացատունը տրամադրում է երկուանգամյա սնունդ: Հացատան աշխատանքային ժամերն են՝

  • ճաշ -2-4
  • ընթրիք – 7-9

ԱՀ պատկան մարմինների տրամադրած տվյալներով կազմվել է նախագծի շահառուների նախնական ցանկը: Շահառու-քաղաքացիներն ընդգրկվում են հետևյալ երկու հիմնական խմբերից՝

  • Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիներ՝ բազմազավակ մայրեր ու երեխաներ, միայնակ մնացած տարեցներ,
  • ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքներ՝ բազմազավակ մայրեր ու երեխաներ, միայնակ մնացած տարեցներ:

Հացատան աշխատանքները մեկնարկել են օրական մինչև 500 հոգու համար սննդի տրամադրմամբ: Ընթացիկ կարիքներից կախված և առավել արդյունավետ ու թիրախային աշխատելու համար կազմակերպչական որոշ հարցեր կարող են փոփոխվել:

Հացատունը գործում է Ստեփանակերտում ժամանակավոր բնակություն հաստատած մարդկանց կարիքները մեղմելու նպատակով մինչև հնարավոր կլինի կարգավորել պատերազմի հետևանքով առաջացած հրատապ խնդիրները և մարդիկ հնարավորություն կունենան ունենալ խոհանոց: ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, կամավորները տեղում համակարգում են քաղաքացիների՝ ծառայությունից օգտվելու գործընթացը: Նշենք, որ Հիմնադրամը մեկնարկել է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք նոր ծրագրեր։

Թեմայի այլ նորություններ