Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին

Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին

 Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը: Այդ մասին երեկ ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին: «Փոխարենը չափազանց կարևոր է հնարավորություն ստեղծել փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելու համար»,- ասել է Զայցևը:

Վերջինս հավելել է, որ և՛ Բաքվից, և՛ Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է «հարաբերություններում նոր էջ բացելու, դրանց աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին»: «Մեր աշխատանքում կենտրոնանում ենք այդպիսի դրական կետերի վրա»,- ընդգծել է Զայցևը:

«Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ձևաչափով շարունակում է աշխատել: Մեր կողմից ողջունում ենք Բաքվի և Երևանի դրական տրամադրվածությունը փոխընդունելի, փաթեթային պայմանավորվածությունների հասնելու հարցում, ինչը հեռանկարում թույլ կտա համատեղ աշխատանքը տեղափոխել գործընկերային համագործակցության հարթություն»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Թեմայի այլ նորություններ