Արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են Լիբանանի «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    76%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 388.501

Արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են Լիբանանի «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում

Արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են Լիբանանի «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում

Մայիսի 25-ին Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել  են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում։ Հանդիպումը կայացել է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության Միջին Արևելքի ներկայացուցիչ Նելլի Վեքիլյանի, ԼՕԽ (Լիբանանահայ Օգնության Խաչը )-ի շրջանային վարչության ատենապետ Սիլվա Սապունճյանի, վարչության անդամների և կենտրոնի տնօրեն Նազելի Ավագյանի մասնակցությամբ։

Հանդիպմանը ներկա էին Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամներ Հակոբ Լատոյյանը և Էլի Թաշճյանը։

Ներկայացրել են լիբանանահայ համայնքում ԼՕԽ-ի շրջանային վարչության բարեգործական և «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնի մարդասիրական գործունեությունը։

ԱՀ պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիբանանի հայ համայնքում գործող հայկական կազմակերպությունների ազգանվեր ծառայությունը և Հայաստանին ու Արցախին մատուցած օժանդակությունը։

Վերջիններս անդրադարձել են նաև Հայաստան – Արցախ- Սփյուռք անքակտելի կապին ու համագործակցությանը, որի կարիքն այսօր ունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը։

ԼՕԽ-ի  շրջանային վարչության ատենապետը հավաստիացրել է, որ շարունակելու են  սատարել Հայաստանի և Արցախի ժողովրդին,որպեսի շրջանցեն առկա տագնապալի իրավիճակը և թևակոխեն նոր ու խաղաղ ժամանակաշրջան։

Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս  հարգել են 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը։  Այնուհետև պատվիրակության անդամները  ծանոթացել են կենտրոնում  իրականացվող աշխատանքներին։

Թեմայի այլ նորություններ