Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    88%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    71%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    74%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը

ԱՀ Նախագահի հրամանագրի համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:  

Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնել է հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։ 

Հրետանավորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ու գրել .

«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միևնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով:

Շնորհավո՛ր, իմ հերոս ու  հրետանավոր որդի»։

Թեմայի այլ նորություններ