Արցախը սնուցող գազատարի վնասված հատվածն ադրբեջանական կողմում է. բանակցությունները շարունակվում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Արցախը սնուցող գազատարի վնասված հատվածն ադրբեջանական կողմում է. բանակցությունները շարունակվում են

Արցախը սնուցող գազատարի վնասված հատվածն ադրբեջանական կողմում է. բանակցությունները շարունակվում են

Ինչպես հայտնի է, սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։

ԱՀ անվտանգության խորհուրդը հայտնում է, որ գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

«Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։

Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։

Արցախի ԱԱԾ-ից հայտնել էին, որ հնարավոր է՝ գազատարի վնասում է ադրբեջանական սադրանքի հետևանք է:

Թեմայի այլ նորություններ