Արցախում կմեկնարկի «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության երկարաժամկետ և բազմաբաղադրիչ ինկուբատոր-ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    57%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    39%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 387.905

Արցախում կմեկնարկի «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության երկարաժամկետ և բազմաբաղադրիչ ինկուբատոր-ծրագիրը

Արցախում կմեկնարկի «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության երկարաժամկետ և բազմաբաղադրիչ ինկուբատոր-ծրագիրը

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, Արցախի կառավարության, «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ-ի (Intercultural Research and Development), «ՔՈԴԵ» Սոցիալական Ձեռնարկատիրության Հաբ-ի (CODE Social Entrepreneurship Hub) հետ համագործակցությամբ, Արցախում հոկտեմբերի 26-30-ը մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության երկարաժամկետ և բազմաբաղադրիչ ինկուբատոր-ծրագիրը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը: 
 
«Արցախում բնակվող 18 տարեկան և բարձր տարիքի անձինք, Արցախում գործող հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկանում են զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ, հետաքրքրված են իրենց համայնքների սոցիալական խնդիրների լուծմամբ, կարող են մասնակցել այս ծրագրին։ Ծրագիրը նպատակ ունի նպաստել համայնքների կայուն զարգացմանն ու ինքնազբաղվածությանը` սոցիալական ձեռնարկատիրությունների հիմնման և զարգացման միջոցով։ Հանդիպումը կկազմակերպվի ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության շենքում (հասցե՝ Թումանյան 115): Դիմելու վերջնաժամկետն է` հոկտեմբերի 18-ը», - նշեց Գ. Հայրապետյանը:
 
Դիմելու և ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է լրացնել հայտը հետևյալ հղմամբ։

Թեմայի այլ նորություններ