Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակոցների դեպքով հարուցվել է քրգործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    39%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 387.905

Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակոցների դեպքով հարուցվել է քրգործ

Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակոցների դեպքով հարուցվել է քրգործ

Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Ասկերանի շրջանի Խնապատ և Սարուշեն համայնքների ուղղությամբ բերքահավաքի ժամանակ կրակոցներ արձակելու փաստով:

Կրակոցները եղել են ադրբեջանական մարտական դիրքերից, տեղում բերքահավաք են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի չորս բնակիչները, կրակոցները եղել են նաև նրանց ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ից՝ մանրամասնելով.

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարութ է ընդունվել ս.թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 11։00-ի, 15։00-ի և 19։00-ի սահմաններում, սեպտեմբերի 02-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ բերքահավաք իրականացնող Ասկերանի շրջանի Խնապատ և Սարուշեն համայնքների, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի չորս բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ