Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 0°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    0 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    74%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին. Նիկոլ Փաշինյան

Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 մլրդ դրամին: Կառավարությունը միջոցներ հատկացրեց Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախա­տեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջա­պահության ծախսերի ֆինանսավորման համար։

Արձագանքելով նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին։ «Շարունակելու ենք այս գործընթացը՝ մի նկատառմամբ, որ մենք սոցիալական աջակցության տրամաբանությունը ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման քաղաքականության»,- ասաց նա։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակում Սյունիքի մարզին շուրջ 1 միլիարդ դրամ են տրամադրելու, որը Սյունիքի համայնքների կենսականությունը վերականգնելու և առկա խնդիրները լուծելու համար է:

Թեմայի այլ նորություններ